Բավ է պառակտվել
11-02-2015 16:23

ՌԴ բյուջեն 2,3 տրիլիոն ռուբլի կկորցնի

Ռուսաստանի բյուջեի եկամուտները 2015 թվականին կկրճատվեն 2,34 տրիլիոն ռուբլով: Այդ մասին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը: Միևնույն ժամանակ նախարարը պարզաբանել է, որ սպասվում է նախկինում հետաձգված նավթի և գազի վաճառքից 2,2 տրիլիոն ռուբլու եկամուտ: Պաշտոնյան նշել է, որ բյուջեի դեֆիցիտը կկազմի 3,8 տոկոս, սակայն այն ամբողջությամբ կփակվի Պահուստային ֆոնդի հաշվին: Ուլյուկաևը նաև ընդգծել է, որ սոցիալական վճարումների և բյուջետային աշխատողների աշխատավարձին վերաբերվող Ֆինանսների նախարարության առաջարկը անհրաժեշտ է քննարկել: «Ես պատրաստ չեմ միանշանակ պատասխան տալ: Այդ անհրաժեշտ էքննարկել այլընտրանքների համեմատման շրջանակներում.թե ինչ ենք մենք ստանում բյուջետային ծախսերի կրճատման դեպքում, ինչպիսի արդյունք է դա տալիս համատեղ պահանջարկի և այլ հանգամանքների համար», - ասել է նա: Փետրվարի 11-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրահանգ է ստորագրել Պահուստային ֆոնդից 500 միլիարդ ռուբլու օգտագործման մասին բյուջետային պարտավորությունները կատարելու նպատակով: Փետրվարի 10-ին Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը ասել է, որ բյուջետային ծախսերը պետք է կրճատվեն 600 միլիարդ ռուբլով: Պաշտոնյան նաև առաջարկել է 2015 թվականին հրաժարվել սոցիալական վճարումների և բյուջետային աշխատողների աշխատավարձերի ինդեքսավորումից: «Մենք կարծում ենք, որ կարելի էր նաև հրաժարվել պետծառայողների , ինչպես նաև այլ խմբերի քաղաքացիների աշխատավարձերի ինդեքսավորումից, որպեսզի մի կողմից դյուրացնել ընթացիկ և հաջորդ տարիների բյուջեն, իսկ մյուս կողմից՝ չխթանել հավելյալ սպառումը, հավելյալ պահանջարկը, այդ թվում նաև օտարերկրյա ապրանքների համար», - պարզաբանել է Սիլուանովը: Ավելի վաղ Ուլյուկաևը ասել է, որ տնտեսության «բարեկեցիկ զարգացման» շրջանը անվերադարձ հեռացել է: Միևնույն ժամանակ նախարարը կոչ է արել ռուսաստանցիներին պահպանել հոգեկան անդորրը: «Ամենակարևորը հոգեկան անդորրը պահպանելն է, տանը, ընտանիքում ամուր թիկունք ունենալը և ամենից շատ մտերիմների և սեփական առողջության մասին մտածելը: Բարելները և պատժամիջոցները անցողիկ երևույթներ են», - հայտարարել է նա: