Բավ է պառակտվել
12-12-2013 14:51

2014-ի բյուջեի նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովը դեկտեմբերի 12-ին ընդունեց Հայաստանի Հանրապետության 2014թ.-ի պետական բյուջեի նախագիծը:  Նախագծին կողմ քվեարկեց 70 պատգամավոր, դեմ՝ 40, ձեռնպահ՝ 1:

Նախագծին կողմ են քվեարկել Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության խմբակցությունները։  Դեմ է քվեարկել Հայ Ազգային կոնգրես, «Ժառանգություն», ՀՅԴ ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունների և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների մեծ մասը: