Բավ է պառակտվել
05-11-2014 21:11

Ստվերի դեմ պայքարը հաջողությամբ է ընթանում. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստանում է, որ ամեն ինչ անելու է, որ 2015թ.-ի բյուջեի նախագծի շուրջ բացասական կանխատեսումները չիրականանան: «Իհարկե՝ կանխատեսումներով զբավելը ես քաղաքական ուժերի համար դրական չեմ համարում, ամեն ինչ անելու ենք, որ մեր բյուջեն լինի իրատեսական: Մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որ իրենք հուսախաբ լինեն այն հարցում, որ մեր վիճակը լավ չի լինելու, տնտեսությունը չի զարգանալու: Բայց բոլորս պետք է հասկանանք, որ միասնական ուժերով պետք է հասնենք հաջողության: Ես հույսեր ունեմ, և կան հիմքեր, որ մենք կհասնենք հաջողության»,-այսօր Հաաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նա: 

Վարչապետը նաև նշեց, որ հաջողությամբ է ընթանում ստվերի դեմ պայքարը, արդեն կան նաև թվեր: «Մենք միշտ հորդորել ենք, որ մեր ուժերը ներդնենք և միասին հասնենք հաջողության: Իմ նպատակը դա է»,-ասաց նա: