Բավ է պառակտվել
07-08-2015 08:15

Ավելի քան 300 տոննա պատժամիջոցային մթերք է ոչնչացվել

ՌԴ-ում ներկրման արգելքի տակ հայտնված ապրանքների հարյուրավոր տոննաներ են այսօր ոչնչացվել: Ռուսաստանում երեկ ուժի մեջ է մտել նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը` ներկրման արգելքի տակ գտնվող ապրանքների ոչնչացման: Россельхознадзор-ը խոստովանում է, որ գտնված ծավալները ընդամենը փոքր մասն են Ռուսաստան ապօրինի ներկրված ապրանքների, որոնք ներկրվում են կեղծված հավաստագրերով: Այս միջոցառումները ամփոփելով Россельхознадзор-ը նշում է, որ առաջին օրվա ընթացքում ոչնչացվել է 319.3 տոննա պատժամիջոցային մթերք:  Ինչպես նշվում է ոչնչացված ապրանքների մեծ մասը` 290 տոննա, հողագործական արտադրանքներ են, մնացած 29.3 տոննան` անասնապահական: Իրականում առավել շատ ապրանքներ էին հայտնաբերվել` շուրջ 407 տոննա, բայց օրվա ընթացքում հնարավոր չեղավ ամբողջը ոչնչացնել: ՌԴ-ում ներկրման արգելքի տակ գտնվող ապրանքների առաջին մասը ոչնչացվել է Բելգորոդի մարզի: Այնտեղ հատուկ տեխնիկայով ոչնչացվել և թաղվել է 10 տոննա պանիր: Արտադրանքը ըստ երևույթին եվրոպական էր, չնայած ներկրվել էր Ուկրաինայից:

Ինչպես հայտնում է Россельхознадзор-ը, Սանկտ Պետերբուրգում ոչնչացվել է 40 տոննա դեղձ և նեկտարիններ, որոնք իբր բերված էին Մարոկկոյից: Այդ երկրում չհաստատեցին ֆիտոսանիտարական հավաստագրերի իրական լինելը: Սմոլենսկի մարզում բռնագրավվել է 250 տոնա դեղձ, նեկտարին և բալ` կեղծած հավաստագրերով: Արտադրանքի մի մասը արդեն ոչնչացված է, մնացած մասը այսօր է ոչնչացվելու: Ալթայի մարզում բռնագրավվել են հոլանդակն խնձորները, իտալական կիվին, լեհական խնձորները և լոլիկները: Օրենբուրգում բռնագրավվել է 20 տոննա լատվիական պանիր:
Հիշեցնենք, որ 2014թ-ի օգոստոսի 6-ին Ռուսաստանը մթերային էմբարգո կիրառեց` արգելելով ԱՄՆ-ից, ԵՄ-ից և պատժամիջոցներ կիրառած այլ երկրներից մթերքների ներկրումը: Այս տարի կոնտրպատժամիջոցների կիրառումը կերկարաձգվի մինչև 2016 թ.:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2015-թ-ի հուլիսի 29-ին ստորագրել է հրամանագիր` պատժամիջոցային ցանկում հայտնված ապրանքների ոչնչացման վերաբերյալ: Փաստաթղթի համաձայն պատժամիջոցային ապրանքների ոչնչացմամբ զբաղվելու են Դաշնային մաքսային ծառայությունը, Россельхознадзору-ը և Роспотребнадзор-ը:
Գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը առավել վաղ հայտնել է, որ պատժամիջոցային ապրանքների ոչնչացումը հիմնված է միջազգային փորձի վրա և մաքսանենգ ապրանքը պետք է ոչնչացվի:
Բացի այդ նա նշել է, որ պատժամիջոցային մթերքները տեղաբաշխելը ոչնչացնելու փոխարեն, կարող է հանգեցնել կորուպցիայի: Ինչպես նշել է նախարարը պատժամիջոցային ապրանքների ոչնչացումը դաս կլինի «սև գործարարների» համար, ովքեր 3-րդ երկրներից փորձում են անորակ ապրանքներ ներկրել` շահ ստանալու համար:  Россельхознадзор-ը խոստովանում է, որ հաջողվում է բռնագրավել ներկրվող ապրանքների փոքր մասը միայն: Միայն 2015 թ-ի սկզբից Ղազախստանի տարածքով մաքսանենգության 283 գրանցված և կասեցված փորձ է արվել: Սակայն Россельхознадзор-ի տվյալներով դա կազմում է ընդհանուր պատժամիջոցային ապրանքների 20 տոկոսը միայն:  Խնդիրը կայանում է նրանում, որ Եվրասիական միության անդամ երկրների սահմանների վրա չի իրականացվում մաքսային հսկողություն, իսկ Россельхознадзор-ի հսկիչ կետերն էլ շատ քիչ են. 6 կետ Բելորուսիայի սահմանին, 35 կետ Ղազաղխստանի սահմանին: Օրինազանցները շատ հաճախ փնտրում են չհսկվող գյուղական ճանապարհներ, իսկ շատերն էլ ում հետ են ուղարկում, վերադառնում են` գտնելով անվտանգ ճանապարհներ արգելված ապրանքները ներկրելու համար: Խնդիրը լուծելու համար Россельхознадзор-ը մտադիր է առավել շատ հսկիչ կետեր ստեղծել: