Բավ է պառակտվել
04-04-2014 10:39

5,5 մլրդ դոլարի փոխհատուցում՝ բնությունը աղտոտելու համար

Anadarko Petroleum Corp նավթային ընկերությունը ԱՄՆ-ին կվճարի 5,5 միլիարդ դոլար՝ շրջակա միջավայրն աղտոտելու համար։
Տվյալ որոշմանը նախորդել էր արդարադատության նախարարության երկարատեւ դատավարությունն ընկերության հետ։ Anadarko-ի նկատմամբ դատական հայցեր էին ներկայացրել նաեւ մի քանի նահանգների իշխանություններ։  Ըստ դատախազի՝ ընկերությունը զգալի վնաս է հասցրել բնությանը։ Դատախազը նշել է. ՛՛Եթե դուք 85 տարի աղտոտում եք երկիրը, ապա դուք պատասխանատու եք այն մաքրելու համար՛՛: Ընկերությունը համաձայնել է վճարել։ 5,5 միլիարդ դոլարը շրջակա միջավայրն աղտոտելու համար երբեւէ վճարված ամենախոշոր գումարն է ԱՄՆ-ի պատմության մեջ։ 4,4 միլիարդ դոլար կփոխանցվի ընկերության աշխատանքից տուժած նահանգների իշխանություններին, այդ աղտոտումը վերացնելուն ուղված աշխատանքներին եւ տուժածների փոխհատուցմանը։