31-05-2014 13:39

Սևանում արդյունաբերական ձկնաբուծություն կազմակերպելու ռիսկերը դեռ չեն որոշվել.ԲՆ

Այսօր խորհրդարանում բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշեց, որ Սևանա լճում արդյունաբերական ձկնաբուծություն կազմակերպելու մասին նախագծի ռիսկերը դեռ չեն որոշվել: «Եթե տեսնենք, որ ծրագիրը լճի համար վտանգ չի ներկայացնում, չենք առարկի: Հակառակ դեպքում դրա իրականացումն, իհարկե, անհնար է»,-ընդգծեց նախարարն ու հավելեց, թե բնապահպանության նախարարության վերջնական դիրքորոշումը կախված է նախագծի վերլուծությունից:
Հիշեցնենք, որ նախորդ նարի կառավարության հանավությանն արժանացած ծրագիրը իշխանի բաց` վանդակային եղանակով (ցանցերով շրջապատված) բուծում է նախատեսում: Մինչև 2023թ.-ի համար անհրաժեշտ բյուջեն 66 մլրդ դրամ է գնահատվում: Ծախսերը հիմնականում մանրաձկերի բուծմանը, պահպանմանը և վերամշակող գործարանի կառուցմանն են ուղղվելու: Արտադրանքի 75 տոկոսը` թարմ, սառեցված, ապխտած եւ պահածոյացված ձկան տեսքով, արտահանվելու է: