Բավ է պառակտվել
26-04-2014 11:03

Բուլղարիայի և Սերբիայի տարածում ՛՛Հարավային հոսքի՛՛ շինարարությունն ամռանը կսկսվի

Բուլղարիայի եւ Սերբիայի տարածքում ՛՛Հարավային հոսքի՛՛ հիմնական շինարարությունը կսկսվի ամռանը, առաջին գազը կմատակարարվի 2015 թ. վերջում, ասվում է «Գազպրոմի» հաղորդագրությունում:

՛՛Գազպրոմի՛՛ ղեկավար Ալեքսեյ Միլերն անսել է, որ այսօր միայն «Հարավային հոսքը» Եվրոպային կարող է տալ էներգետիկ անվտանգության իրական հավելյալ երաշխիքներ:

՛՛Բուլղարիայում շինարարության համար սարքավորումներ եւ նյութեր տրամադրելու, գազատարը շահագործման հանձնելու վերաբերյալ պայմանգիրը կնքվելու է առաջիկայում: Սերբիայում նույնպիսի աշխատանքներ են իրականացվում՛՛, - նշում են մամուլի ծառայությունում, փոխանցում է Gazeta.ru-ն:

Արդեն մայիսին կսկսվի խողովակների մատակարարումը Բուլղարիա: Հունիսին կսկսվեն աշխատանքները ռուսական ափամերձ հատվածում, հուլիսին` Բուլղարիայի: Գազատարով առաջին գազը մատակարարվելու է 2015 թ. վերջին: