Բավ է պառակտվել
22-01-2014 22:07

Բիլ Գեյթս. Մինչեւ 2035թ. աշխարհում աղքատ երկրներ գրեթե չեն լինի

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը,  հայտարարել է, որ  մինչեւ 2035թ. աշխարհում աղքատ երկրներ գրեթե չեն մնա: Այս կանխատեսմամբ Գեյթսը փորձել է ցրել «առաջընթացը խոչընդոտող երեք առասպելներից մեկը», որոնք Բիլ եւ Մելինդա Գեյթսերի հիմնադրամի ամենամյա ուղերձի կենտրոնական թեման են դարձել: Խոսքը տարածված այն կարծիքի մասին է, թե  «աղքատ երկրները դատապարտված են հավերժ աղքատության», այն դեպքում, երբ հարուստները մեծացնում են կապիտալը: «Ես նկատի ունեմ, որ մինչեւ 2035թ. գրեթե ոչ մի երկիր այնքան աղքատ չի լինի, որքան այն 35 պետությունները, որոնց Համաշխարհային բանկը որակում է իբրեւ ցածր եկամուտ ունեցող երկրներ», - գրում է Գեյթսը: Ըստ նրա՝ այն ժամանակ գրեթե բոլոր երկրները կարելի կլինի դասել միջին կամ բարձր եկամուտներով երկրների շարքին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Մեկ այլ առասպել Գեյթսը համարում է մամուլում շահարկվող այն միտքը, որ աղքատ երկրներին հատկացվող միջազգային օգնությունը միջոցների դատարկ վատնում է: Մելինդա Գեյթսն էլ հավելել է, որ աշխարհում միլիոնավոր սովյալների փրկությանն ուղղված ջանքերը մոլորակի գերբնակեցման կամ պաշարների անբավարարության չեն հանգեցնի: