Բավ է պառակտվել
26-11-2016 16:51

16 դոլար արժողությամբ տոմսերը հասանելի են «Պոբեդայի» յուրաքանչյուր չվերթին

«Պոբեդա» ավիաընկերության յուրաքանչյուր թռիչքով առնվազն երկու ուղևորներ կարող են թռչել ամենացածր գնով, հավատացնում է ընկերության մամուլի քարտուղարը: «Պոբեդա» լոուքոսթերի յուրաքանչյուր չվերթը առնվազն երկու ուղևորների ավիափոխադրումը իրականացնում է նվազագույն 999 ռուբլի (մոտ 16 դոլար) գնով, նշել է «Պոբեդա» ավիաընկերության մամուլի քարտուղար Ելենա Սելիվանովան: Սակայն, ըստ նրա, էժան տոմսերը շատ արագ վաճառվում են:

«999 ռուբլի արժեքով տոմսերը միանգամից վաճառվում են: Երբեմն համակարգը այս գնով տոմսերն ավելացնում է եթե դա նպատակահարմար է գտնում: «Պոբեդայի» բացարձակապես յուրաքանչյուր թռիչք (դա վերաբերում է ամբողջ երթուղային ցանցին) ունի առնվազն երկու ուղևորներ, ովքեր տոմսերը գնել են 999 ռուբլով», - ասել է Սելիվանովան:

«Աերոֆլոտ» խմբին պատկանող «Պոբեդա» ավիաընկերությունը ստեղծվել է 2014 թվականի սեպտեմբերի 16-ին «Դոբրոլյոտ» փոխադրողի փոխարեն, որը նույն տարվա աշնանը դադարեցրել է թռիչքները Եվրամիության պատժամիջոցների ցուցակում հայտնվելուց հետո: «Պոբեդան» գործում է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։ 2015 թվականի արդյունքներով` ավիաընկերությունը սպասարկել է 3.09 մլն ուղևոր: Ռոսավիացիայի տվյալների համաձայն` փոխադրողն այս ցուցանիշով ՌԴ քաղավիացիայում 7-րդ տեղն է զբաղեցրել: