Բավ է պառակտվել
21-08-2014 16:45

ՌԴ պատժամիջոցների պատճառով, Բելգիան կզրկվի 3.000 աշխատատեղից. վերլուծաբաններ

Ռուսաստանի գյուղմթերքի ներմուծման արգելքի պատճառով, Բելգիան կարող է զրկվել 3.000 աշխատատեղից, ING ֆինանսական խմբի այդ գնահատականն են ներկայացրել տեղական ԶԼՄ-ները, փոխանցում է ИТАР-ТАСС-ը: Շուկայի վերլուծաբանների տվյալներով՝ բելգիական գյուղմթերք արտադրողների համար (առաջին հերթին՝ խոզի միս և տանձ) նման արգելքի հասցրած վնասը կարող է կազմել 165 միլիոն եվրո: Ընդհանուր առմամբ, Ռուսաստան գյուղատնտեսական ապրանքների արտահանման ժամանակավոր արգելքը, ING-ի գնահատմամբ, ԵՄ-ին կարող է 6,7 միլիարդ եվրո արժենալ: Ռուսաստանը գյուղմթերքի ներմուծման արգելք էր սահմանել՝ ի պատասխան իր դեմ Եվրամիության սահմանած տնտեսական պատժամիջոցների: