19-09-2014 14:30

Ո՞վ է դեմ Եվրասիական տնտեսական միությանը միանալուն. քաղտեխնոլոգ

Ազգային ժողովի ոչ իշխանական 3 ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» համատեղ հանրահավաքը չի կարող որեւէ դեր ունենալ Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու պայմանագրի ստորագրմանը, քանի որ 3 ուժերից 2.5-ը կողմ է Եվրասիական տնտեսական միությանը: Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է հանրահավաքը կանխարգելիչ նշանակություն ունենա:
«Բայց ո՞վ է դեմ Եվրասիական տնտեսական միությանը, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, որ հաստատ կողմ են, իսկ «Ժառանգությունում» էլ հենց այս պատճառով են կոնֆլիկտներ. Մի մասն ուզում է Եվրասիական տնտեսական միություն, մյուս մասն էլ չէ: Այնպես որ եռյակից 2.5-ը կողմ է ԵՏՄ-ին, ի՞նչ կանխարգելիչ նշանակության մասին է խոսքը»,- ասաց նա:
Նշենք, որ սեպտեմբերի 17-ին կայացած Պետդումայի նիստին ԱՊՀ հարցերով Դումայի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ հոկտեմբերի 9-ին Հայաստանը կմիանա ԵՏՄ-ին: