Բավ է պառակտվել
29-03-2016 12:01

Օբաման հրաժարվել է Էրդողանի հետ առանձին հանդիպումից

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է հանդիպում ունենալ իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Էրդողանի հետ, ով առաջիկա օրերին Վաշինգտոն է այցելելու՝ միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Նախագահ Օբաման նաև մերժել է էրդողանի հետ Մերիլենդ նահանգում մզկիթի բացման արարողությանը մասնակցելու առաջարկը։ Մզկիթի կառուցումը, հիշեցնենք, ֆինանսավորել է Թուրքիան։  ԱՄՆ նախագահը չունի նաև պլաններ Էրդողանի հետ առանձին հանդիպում ունենալու շուրջ։ «Վաշինգտոն նրա այցի ընթացքում Էրդողանի հետ չհանդիպելու որոշումը հարկավոր չէ արհամարհանք համարել»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում: