22-11-2016 13:38

Հայաստանում բանկոմատների վրա հարձակումներ չեն եղել. ԿԲ

Հայաստանում բանկոմատների վրա հարձակումներ չեն եղել: Այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը՝ մեկնաբանելով տարածված այն լուրը, թե հատուկ ծրագրային ապահովման միջոցով հանցագործները ստիպում են բանկոմատներին գումար տրամադրել, և նման դեպքեր արձանագրվել են նաև Հայաստանում:

«Հայաստանում այդ համակարգի հետ ամեն ինչ կարգին է, հաքերների կողմից հայաստանյան բանկերին պատկանող բանկոմատների վրա հարձակվելու դեպքեր չեն արձանագրվել»,- ասաց Բերբերյանը:

Հիշեցնենք, որ  Group-IB կիբեռհանցագործությունների և խարդախությունների կանխման և հետաքննության միջազգային ընկերությանը, հայտնել էր, որ միջազգային հանցավոր խումբը մի շարք հեռահար կիբեռհարձակումներ է իրականացրել ավելի քան 10 երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ռուսաստանի, ԱՊՀ այլ պետությունների և Եվրամիության բանկոմատների վրա: