Բավ է պառակտվել
17-12-2014 11:11

Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել

ԱՄՆ դոլարի փոխարժեքը շարունակում է աճել: Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ժամը 10:30-ի դրությամբ, դոլարի առքը կազմում է արդեն 550 դրամ: Այսպես, ըստ rate.am կայքի՝ ԲՏԱ բանկը դոլար գնում է 550 դրամով: Դոլարի առքը նվազագույնը կազմում է 525 դրամ հետեւյալ բանկերում՝ Կոնվերս, ՎՏԲ Հայաստան, Արդշինբանկ, Էյչ-Էս-Բի-Սի, Բիբլոս Արմենիա, Ամերիա եւ Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ: Հայաստանյան բանկերում դոլարի վաճառքը միջինը կազմում է 550 դրամ: Ամենացածրը Բիբլոս Բանկ Արմենիայում է՝ 545 դրամ, իսկ ամենաբարձրը ԲՏԱ բանկում է 565 դրամ: Եվրոյի առքը ամենաբարձրը Հայբիզնեսբանկում է՝ 681.10 դրամ, իսկ ամենացածրը Արցախբանկում, Մելլաթ Բանկում եւ Կոնվերս Բանկում՝ 650 դրամ: Եվրոյի վաճառքը ամենացածրը Ամերիաբանկ-ում է՝ 687 դրամ, իսկ ամենաբարձրը՝ Յունիբանկում է 750 դրամ: