Բավ է պառակտվել
17-05-2014 12:19

Մեկ շաբաթվա ընթացքում բանկերում կատարվել է 3,500,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք

Ավարտվող շաբաթվա ընթացքում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 115,299,614 ԱՄՆ դոլար 413.07 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 109,363,828 ԱՄՆ դոլար 414.11 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության` «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 3,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 414.16 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 2,755,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 414.40 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,883,423 EUR 566.90 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 16,565,115 EUR 570.87 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 852,672,698 ՌԴ ռուբլի 11.75 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 134,242,370 ՌԴ ռուբլի 11.91 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: