23-07-2014 16:30

Մեր երկրում պտուղ-բանջարեղենի անվտանգության ստուգման կարգ չկա.մասնագետ

Այսօր հրավիրված մամուլիս ասուլիսի ընթացքում  «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը  մտահոգություն հայտնեց, որ մեր երկրում հաստատված չէ բուսական ծագմամբ մթերքների անվտանգության ստուգման կարգը: Ըստ նրա՝ անվտանգության ստուգումը միայն թունաքիմիկատները չեն, նաեւ ծանր մետաղները, քաղցկեղածինները եւ այլ նյութերն են, որոնք առողջությանը կարող են շատ ավելի վնասել, քան սննդային թունավորումը: հաստատված չէ բուսական ծագմամբ մթերքների անվտանգության ստուգման կարգը: «Ես անվտանգության ստուգման մասին եմ խոսում, այլ ոչ թե բույսերի հիվանդությունների ֆիտոսանիտարական վերահսկման մասին: Դրանք տարբեր բաներ են»,- մանրամասնեց սպառողների պաշտպանը: «Սննդամթերքի անվտանգության ծառայության հավաստիացումները, թե ներկրված ձմերուկները «մաքուր» են, քանի որ մանրամասն ստուգվում են սահմանին, միանգամայն   անհիմն են», -շեշտադրեց Բաբկեն Պիպոյանը: