05-03-2014 14:20

Բանջարեղենի ապրանքախմբում այս տարի արձանագրվել է 7.6% գնաճ

Ազգային վիճակագրական ծառայությոան տվյալնների համաձայն այս տարվա փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.2% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի` 8.2%, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի` 7.7% գնանկումը:
Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 11-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 8.2-0.2% գնանկում, իսկ 2-ում` 0.1-1.0% գնաճ: Մրգի ապրանքախմբում 2014 թ. փետրվարին 2013թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 6.0%, իսկ 2013 թ. հունվարի համեմատ`8.2% գնանկում: 2014 թ. Փետրվարին հունվարի համեմատ խնձորի գինը նվազել է 17.5%-ով, խաղողինը` 12.9%-ով, նարնջինը` 11.5%-ով, ադամաթզինը`9.2%-ով, տանձինը` 7.7%-ով, նռանը` 1.6%-ով, մանդարինինը` 1.5%-ով, արքայանարնջինը` 1.1%-ով: Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է կիտրոնի`1.4% գնաճ:
Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում մրգի գները նվազել են 15.9-0.3%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գյումրիում), իսկ մեկում գրանցվել է 1.1% գնաճ: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 9.5%- ով:
Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2014թ. փետրվարին 2013թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 7.6% գնաճ, իսկ 2014թ. հունվարի համեմատ`7.7% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կաղամբի` 19.3%, վարունգի` 15.8%, կանաչ սոխի` 14.9%, սմբուկի`14.6%, լոլիկի` 14.4%, գլուխ սոխի` 11.8% գնանկումով: