23-09-2015 14:25

Բանակցություններ են գնում հայկական կոնյակը չինական շուկայում ներկայացնելու ուղղությամբ.Վ. Սաֆարյան

Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ կառավարությունը այսօր քայլեր է անում՝ մեր կոնյակը չինական շուկայում ներկայացնելու և իրացման պայմաններ ստեղծելու համար: «Մեր ապրանքարտադրողները այսօր ռուսական շուկա ապրանք չեն արտահանում, քանի որ կան ռուբլու արժեզրկման հետ կապված բարդություններ»,- նկատեց բանախոսը:  «Չինացիները ունեն ցանկություն՝ իրենց երկիր նորամուծել կոնյակի կուլտուրան: Վերջերս Չինաստանի սոցյալ-տնտեսական կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում էր, վարչապետը ընդունել է նրանց: Մենք ևս հանդիպել ենք նրանց հետ և խոսել հայկական ապրանքներ՝ մասնավորապես կոնյակ և գինի արտահանելու մասին, որովհետև սրանք մեր բրենդային ապրանքներն են և մենք պետք է նոր շուկա բացենք դրանց համար:

Մարինե Բարսեղյան