24-09-2014 13:11

Հայաստանում վիճակը լավ չէ ու ավելի է վատանալու.տնտեսագետ

«Հայաստանում վիճակը լավ չէ ու ավելի է վատանալու, ինչը չեն ուզում նկատել պաշտոնյաները»,-այսօր հրավիրված ամուլի ասուլիսի ընթացքում նշեց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:»,-այսօր հրավիրված ամուլի ասուլիսի ընթացքում նշեց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: Ըստ նրա՝ ազգային վիճակագրական ծառայության 8 ամիսների համար հրապարակած ցուցանիշները նախորդ տարվա 8 ամիսների համեմատ աճել են 4,1%-ով, բայց ինչո՞վ է սա ապահովվել. արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 0,9%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 4,9%-ով, շինարարության ծավալը՝ 0,4%-ով, առևտրի շրջանառությունը՝ 5,7%-ով:
«Հայաստանում տնտեսության աճին նպաստում են տրանսֆերտները՝ մասնավոր անձանց կողմից ՀՀ ուղարկվող գումարները, սակայն այս տարի դրանք անհամեմատ նվազել են»,- ասաց տնտեսագետն ու հավելեց. «Իմ կարծիքով այս տարի մենք ունենալու ենք զրոյական տնտեսական աճ, իսկ Հայաստանի համար 2%-ը նույնպես զրո է: Տարին կամփոփենք լավագույն դեպքում 2,5% տնտեսական աճով, որը բավարար չէ խնդիրների լուծման համար և սոցիալական պայմանների բարելավման տեսանկյունից որևէ տեղաշարժ չի լինելու»: Անրադառնալով ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը բախոսը նշեց. «Դա քաղաքական պրոյեկտ է, որը հետապնդում է իշխանության վերարտադրման ակնկալիք, այլ խնդիր դրված չէ: Մեկ տարի հետո այս կառույցը շատ ավելի վատն է լինելու, քան այսօր կա և տալիք չունի Հայաստանին: ԵՏՄ-ին կողմ անձանց թիվը ավելի ցածր է լինելու մյուս տարի, քան այս տարի: Այս մոդելով կառույցից ոչ մի ստանալիք չունենք մենք»: