03-09-2016 12:50

«Գազպրոմն» Ադրբեջան գազ մատակարարելու վերաբերյալ բանակցություններ է վարում

Բանակցություններ են տարվում Ադրբեջան տարեկան մինչև 5 մլրդ խորանարդ մետր գազ մատակարարելու վերաբերյալ, առաջիկայում սպասվում է համապատասխան պայմանագրերի ստորագրում։ Այդ մասին Մախաչկալայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Գազպրոմ տրանսգազ Մախաչկալա» («Газпром трансгаз Махачкала») ընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Աստանինը։

Նա ասել է, որ ընթացիկ տարում ընկերությունն անցկացրել է վերանորոգման աշխատանքներ Մոզդոկ- Կազիմագոմեդ գազատարի որոշ հատվածներում, ինչի հաշվին ապահովվել է Ադրբեջան գազ մատակարարելու հուսալիությունը։