Բավ է պառակտվել
25-12-2014 09:48

Ադրբեջանը դիվերսիոն ներխուժման փորձ է ձեռնարկել եւ հետ է մղվել

Դեկտեմբերի 25-ի գիշերը` ժամը 01:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը ՊԲ հարավարեւելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե դիվերսիոն գործողության ընթացքում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հարձակողական զենքեր, այդ թվում` ձեռքի նռնակներ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ստորաբաժանումների առաջխաղացման փորձերը, նրան հասցրել են կորուստներ եւ ստիպել նահանջել իրենց ելման դիրքեր: Հակառակորդին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել: Միջադեպի մանրամասները ճշտվում են: