Բավ է պառակտվել
28-07-2015 12:54

Սահմանդրական բարեփոխումների նախագծում խախտված է ընտրության իրավունքը.Ա.Արշակյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում քաղաքական գործիչ, նախկին ԳՄ անդամ Ազատ Արշակյանն  անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների նախագծին, նշեց, որ թեև համաձայն է, որ անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումները, սակայն կարծում է, որ բարեփոխումների նախագծում ընտրության իրավունքն է խախտված: Նա սխալ համարեց, որ քննարկման է ներկայացվել ընդամենը առաջին յոթ գլուխները: «Մենք պետք է ամբողջ փաթեթը ունենայինք», -ասաց նա և նշեց, որ այս Սահմանադրությամբ Հայաստանը չի դառնում իրավական պետություն: Ազատ Արշակյանը, սակայն, մարդու իրավունքների բաժինը դրական համարեց:

Ասուլիսին ներկա քաղաքագետ-իրավաբան Էդիկ Մամիկոնյանի համար պարզ չէ ընդհանրապես, թե ինչի համար սկսվեց այս բարեփոխումները: «Մենք չգիտենք, թե ովքեր են աշխատել, այս տեքստի վրա, ով է այս աշխատանքը ֆինանսավորել, քանի որ մենք գիտենք, որ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը: Ես կարծում եմ, որ այս Սահմանադրության տեքստով հրաժարվում ենք Հայաստանի սուվերենությունից»,- ասաց նա և նշեց, որ այս նախագիծը չափազանց լիբեռալ է և ըստ նախագծի՝ հողը հնարավոր է հանձնել օտարերկրացիներին: