Բավ է պառակտվել
19-02-2014 15:49

Ավտոներկողները կարգավիճակ են պահանջում

Այսօր լրագրողներ հետ հանդիպման ընթացքում Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ իրենք պահանջում են կարգավիճակ, կլինի լիցենզավորման, թե տարեկան վճարումի տեսքով. ՙՀոգնել ենք հարկային դաշտից դուրս գտնվելուց: «Դալալ» հասկացությունը պետք է վերանա մեր բառապաշարից»,-նշեց նա: 2009 թ. «Ավելացված արժեքի հարկի» մասին օրենքով սահմանվեց, որ երկրորդ մեքենան կամ բնակարանը դիտվում է որպես ձեռնարկատիրություն և պետք է վճարել ավելացված արժեքի հարկ:
«Մենք մաքսազերծում ենք կատարում և դրանից բացի ներկրած երկրորդ մեքենայից սկսած վճարում ենք 20% ավելացված արժեքի հարկ: Այդ պատճառով էլ ստիպված ենք լինում երկրորդ մեքենան ներկրելու համար խնդրել որևէ մեկին` այն ներկրել իր անունով»,-հայտնեց բանախոսը: ՙՄենք առաջարկում են բացի մաքսազերծման գներից վճարել նաև, օրինակ, 1000 դոլարին համարժեք դրամ և կարողանալ մեծաքանակ թվով մեքենաներ ներկրել: Մենք այս խնդրի մասին բարձրաձայնել են դեռ երկու-երեք տարի առաջ, սակայն այն մնացել են անարձագանք՚,-նշեց Տիգրան Հովհաննիսյանը: Վերջինիս համոզմամաբ, երբ մտնենք Մաքսային միություն ու պատասխանատու օղակները տեսնեն, որ հազարավոր ավտոներկրողներ դուրս են մնում աշխատանքից և բյուջե ինչքան փող չի մտնումւ, այ այն ժամանակ սրտները կցավա: