Բավ է պառակտվել
12-05-2015 13:32

Հայաստանյան ավիաարդյունաբերությունը զարգացման կարիք ունի. սոցիոլոգ

Հայաստանյան ավիաարդյունաբերությունը զարգացման կարիք ունի: Այսպիսի կարծիք է հայտնել մամուլի ասուլիսի ժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Խոսելով Հայաստանի մրցունակության մասին զբոսաշրջության ոլորտում՝ նա հայտարարել է, որ զբոսաշրջության դերը անհրաժեշտ է ուսումնասիրել երկրի տնտեսության համատեքստում: Նրա խոսքով՝ օրինակ Կալիֆորնիան համարվում է ԱՄՆ-ի տեխնոլոգիապես առավել զարգացած նահանգ: Զբոսաշրջությունը այդ նահանգի տնտեսության առավել զարգացած ոլորտներից է, իսկ տուրիստական ծառայությունները կազմում են նահանգի տնտեսության 60 %-ը: Ադիբեկյանը նշեց, որ Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Հունաստան միլիոնավոր տուրիստներ են այցելում , և նրանցից յուրաքանչյուրը առնվազն $1000 է ծախսում այդ երկրում: Ինչ վերաբերվում է Հայաստանում զբոսարջության ոլորտը զարգացնելու հարցում պետության ներդրմանը, ապա, մասնագետի խոսքով, անհրաժեշտ է նպաստել ավիատոմսերի գների իջեցմանը: Ադրբեկյանը նշեց, որ 2014 թվականին Հայաստան է ժամանել շուրջ 1 մլն. 200 հազար օտարերկրյա քաղաքացի, սակայն միանշանակ չի կարելի նանց բոլորին զբոսաշջիկ համարել, քանի որ շատերը եկել են իրենց հարազատներին այցելելու, և այդ ընթացքում ապրում են նրանց մոտ: