05-02-2014 14:58

ՙՊարենային ապրանքների գներն աճել են 3,7%-ով, ոչ պարենային ապրանքներին՝ 3,5%-ով՚. ԱՎԾ

 Այսօր հրավիրված մամուլիս ասուլիսի ընթացքում, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Գների վերահսկողության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը հրապարակեց 2013թ.-ի և 2014թ.–ի հունվար ամսվա գնաճի ցուցանիշները ՀՀ շուկայում: ՙՆախորդ տարվա դեկտեմբերին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ, 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 5,6%՝ իսկ միջին տարեկան գնաճը կազմել է 5,8%՚։
Բանախոսի խոսքով՝ 2013թ-ի դեկտեմբերին 2012թ-ի դեկտեմբերի համեմատ պարենային ապրանքների գներն աճել են 3,7%-ով, ոչ պարենային ապրանքներին՝ 3,5%-ով:
«Եթե միջին տարեկան ցուցանիշով նայենք, ապա պարենային ապրանքներից միայն շաքարավազի դեպքում է արձանագրվել գնանկում՝ 1,9%-ով, իսկ մյուս բոլոր ապրանքների խմբերում արձանագրվել է գնաճ՝ մինչև 13,9%։ Ամենաբարձր գնաճն արձանագրվել է միրգ-բանջարեղենային խմբում։ Բանջարեղենի և կարտոֆիլի միջին տարեկան գնաճը կազմել է 1,5%, հացամթերքի համար 7,8%, կաթնամթերքի 6,9%, ձվի գները19,8%-ով, ի դեպ սա ամենաբարձր ցուցանիշն է, սուրճ և կակաոյի գները աճել են 3,9%–ով, հրուշակեղենինը 5,9%-ով»,- տեղեկացրեց Գուրգեն Մարտիրոսյանը:
Անրադառնալով արդեն նախորդ ամսվան, բանախոսը նշեց, որ սպառողական գնաճը կազմել է 2,8%։
«Պարենային 13 ապրանքային խմբերից, չորսում է արձանագրվել գնանկում՝ մսամթերք՝ 0,2%, կենդանական բուսականն յուղի գծով՝ 1,3%, շաքարավազի գները՝ 0,3%, այլ մթերքների գծով՝ 0,1%։Մյուս ապրանքների դեպքում էլ է արձանագրվել գնաճ, միայն ձվի գներ են պահպանվել նախորդ ամսվա համեմատ»,- հավելեց ԱՎԾ Գների վերահսկողության և միջազգային համադրումների բաժնի պետ։
Ըստ նրա, ամենից բարձր գնաճը, եղել է բանջարեղեն-կարտոֆիլ ապրաքնային խմբում, 46,1 %, մրգի գները՝ 10,6% աճ, կաթնամթերքը՝ 0,8%, ձկնամթերքն ու հացամթերքը՝ 0,1%-ով։ Ոգելից խմիչքն ու ծխախոտը նույնպես թանկացել են 2,6%-ով, հիմանական հայրենական ծխախոտի աճի արդյունքով է։
Հանրապետության դիտարկված 11 բնակավայերից ամենաբարձր աճը գրանցվել է Իջևանում 3,6%, ամենացածրը՝ Կապանում (2,1%), Երևանում՝ 2,6% է եղել։
ՙԳնաճի 2,5%-ը պայմանավորված գազով ու էլեկտրաէներգիայով՚,-եզրափակեց Գուրգեն Մարտիրոսյանը: