Բավ է պառակտվել
22-07-2015 13:02

Երկու օրից պարզ կլինի` ինչ միջոցներով է փոխհատուցվելու էլեկտրաէներգիայի սակագինը

Երկու օրից հայտնի կլինի, թե ՀՀ կառավարությունը ինչ միջոցներով է փոխհատուցելու էլեկտրաէներգիայի սակագինը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: «Կարծում եմ՝ այսօր կամ վաղը հայտնի կդառնա»,- նշեց նախարարը: Լրագրողների այս հարցին, թե արդյոք ճիշտ են շրջանառվող լուրերը, թե էլեկտրաէներգիայի սակագինը ՀՀ կառավարությունը փոխհատուցել է «Որոտան»-ի վաճառքից ստացված միջոցներով, Ե.Զախարյանն ասաց, որ քննարկվում է նաև այդ տարբերակը: Ինչ վերաբերում է «Հայաստանի էլեկտրական ցանցերում» (ՀԷՑ) անցկացվելիք աուդիտին, նախարարը նշեց, որ հայկական և ռուսական կողմերը մոտակա 2-3 օրերի ընթացքում վերջնական որոշում կկայացնեն, թե ի՞նչ պայմաններով, ի՞նչ տեխնիկական խնդիրներով աուդիտ պետք է իրականացվի ՀԷՑ-ում: «Այժմ ճշտվում է տեխնիկական առաջադրանքը, թե ի՞նչ խնդիրներ կդրվեն աուդիտի առջև՝ սակագնի հիմնավորվածությունը, և եթե սակագները չբարձրացվեն, ընդհանուր էներգետիկ համակարգի վրա դրա ազդեցությունը: Բացի այդ, ընդհանուր ֆինանսական հարցերով աուդիտ կիրականացվի նաև ՀԷՑ-ում: Այս հարցերն են ընդգրկվելու ընդհանուր տեխնիկական առաջադրանքի մեջ»,- ասաց Ե. Զախարյանը: