20-09-2014 10:25

Ասիական զարգացման բանկը Հայաստանի ջրային ոլորտին աջակցելու նպատակով վարկ կտրամադրի

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հաստատել է 49 միլիոն դոլարի վարկ եւ 900,000 դոլարի տեխնիկական օժանդակության դրամաշնորհ Հայաստանի ճանապարհային եւ ջրային ոլորտների կայունությանն աջակցելու համար:
Ըստ Ասիական զագրացման բանկի պաշտոնական կայքի՝ գումարները Հայաստանի կառավարությանը տրամադրվելու են «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագրի» շրջանակներում:
Նշվում է, որ չնայած վերջին տարիների բարեփոխումներին, Հայաստանի ջրամատակարարման համակարգի կեսն արդիականացման կարիք ունի, որ շատ գյուղերում ծորակներից մաքուր ջուր չի հոսում:
«Ծրագիրը կնպաստի Հայաստանում ճանապարհային եւ ջրային ոլորտներում ավելի արդյունավետ ծառայությունների մատուցմանը»,- ասել է ԱԶԲ-ի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի երկրների վարչության հանրային կառավարման, ֆինանսական ոլորտի և առևտրի բաժնի ղեկավար Եշիմ Էլհան-Քայալարը:ԱԶԲ-ի «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագրի» վարկը տրամադրվելու է երկու տրանշով: 20 միլիոն դոլլար տրանշը կփոխանցվի, երբ վարկը կդառնա արդյունավետ, իսկ երկրորդ տրանշը նախատեսվում է 2015թ-ին: