25-01-2014 14:26

ՙՀՀ բնապահպանության նախարաությունը ամբողջ օրը մտածում է ինչպես բարդություններ ստեղծել ձկնաբուծության համար՚. Ա.Աթոյան

 Հայաստանում ձկնաբուծությունը շարունակում է վտանգված լինել, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման տեսակետ հայտնեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» հ/կ նախագահ Արթուր Աթոյանը: «Ամբողջ աշխարհում պետական մակարդակով դրամաշնորհներ են տրամադրվում ձկնաբուծությանը: Սակայն մենք հիմա այնպիսի իրավիճակ ունենք, որը սպառնում է ձկնաբուծության վերացմանը»,- ասաց նա: Բանաոսի խոսքով՝ թեև Հայաստանը լեռնային երկիր է, այստեղ զբաղվում են ձկնաբուծությամբ, ինչը աշխարհի համար զարմանալի է: Ոլորտում այսօր ուղղակիորեն ընդգրկված է 15 000 մարդ, և մոտ 34 000 մարդ անուղղակիորեն աշխատում է և կապ ունի ոլորտի հետ: Ըստ նրա տեղեկությունների, արտադրական նշանակության համար մոտ 43 հորերից 14-ը փակվել են, ինչը ազդում է այս ոլորտի զարգացմանը վրա։ «Իսկ ինչքան ջրային քանակությունները քիչ են, այնքան արտադրության ծավալները նվազում են»,– ասաց նա: Եզրափակելով իր խոսքը Արթուր Աթոյանը, այսպես որակեց ՀՀ բնապահպանության նախարարություն. «Մի կառույց, որն ամբողջ օրը մտածում է ինչպես բարդություններ ստեղծել ձկնաբուծության համար, այդ դեպքում ինչո՞ւ դիմենք նրանց: Ընդամենը ունենք մի Գյուղնախարարություն, որն իր ուժերի սահմաններում փորձում է ինչ-որ կերպ օգնել՚: