Բավ է պառակտվել
23-04-2014 09:48

ՀՀ արտաքին պարտքն աճել է 4.4%-ով

Կենտրոնական բանկը հրապարակել է ֆինանսական կայունության հաշվետվությունը, ըստ որի` 2013 թ. ՀՀ արտաքին պարտքն աճել է 4.4%-ով։ Այսօրվա դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը հատել է 4 մլրդ դոլարի սահմանը։ Ըստ «Ժողովուրդ»-ի ՝ հենց այս իրողությունն է, որ ստիպում է շատերին հրաժարվել պաշտոններ ստանձնելուց, քանի որ հատկապես ֆինանսական հարցերով զբաղվող գերատեսչությունները լրջագույն խնդիրներ ունեն մեր երկրում։ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը պարբերականի հետ զրույցում խոսելով այս թեմայի մասին, ասել է. «Այն, որ պարտքը կարող էր ավելի քիչ լինել, ավելի ցածր լինել, դա այլ հարց է, բայց որ այն աստիճանի վրա է գտնվում, որ որևէ մեկը չի ցանկանում ղեկավարել նշված գերատեսչությունը, կարծում եմ` ճիշտ չէ։ Ինչի, եթե ինչ-որ մեկը դարձավ ֆինանսների նախարար, ինքը կարծում է, թե ինքը պետք է վճարի պարտքը։ Պարտքը վճարվում է ժամանակացույցով, էլ ինչո՞ւ պետք է նման բան մտածեն»,-ասել է Պ. Սաֆարյանը: