Բավ է պառակտվել
04-02-2016 11:28

«Բենզինի գները ադեկվատ են». Արտակ Շաբոյան

ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նախորդ տարի բենզինի գինը Հայաստանում նվազել է: Այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը. «Բենզինի գինը 470-ից դարձել է 390. սա՝ եթե հաշվում ենք դրամով, իսկ եթե դոլարային համեմատություն անենք, ապա նախորդ տարի բենզինի գինը նվազել է 28 տոկոսով»: Արտակ Շաբոյանը հայտարարեց, որ գնի բարձր կամ ցածր լինելը որոշելուց առաջ պետք է նախ ուսումնասիրել բենզինի ձեռքբերման գները. «Երբ նայում ենք այդ թվերը, պարզ է դառնում, որ վաճառքի գները ադեկվատ են»: ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձավ նաեւ այլ երկրների հետ համեմատություններին ու նշեց. «Քանի որ մենք բրիտանական մեթոդներով ենք հաշվում բենզինի գինը, պետք է համեմատել եվրոյով: Եվ այսպես՝ 2015թ.-ին Հայաստանում բենզինի գինը իջել է 14 տոկոսով, այնինչ մի շարք եվրոպական երկրներում՝ միայն 7-8 տոկոսով»: Շաբոյանը տեղեկացրեց նաև, որ այս պահին մեր երկիր բենզին են ներկրում երկու խոշոր ընկերություն՝ Ֆլեշ-ը և CPS-ը. «Նրանց գործունեությունը մշտապես մեր ուսումնասիրության կետրոնում է և այս պահին մուտքի խոչընդոտեր կամ մրցակցության բացակայություն այդ ոլորտում չկա»: