Բավ է պառակտվել
04-07-2014 15:37

Էլեկտրաէներգիայի գինը պետք է նվազեր, ոչ թե ավելանար.Հանրային խորհրդի անդամ

«Փաստորեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը լրիվ հակառակ առաքելլություն է իարկանացնում, ստելով իր գործն է առաջ տանում»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում համոզմունք հայտնեց հանարյին խորհրդի անդամ Արշակ Սադոյանն՝ անրադառնալով օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի թանկացմանը: Ըստ նրա՝ հանձնաժողովը իր նախաձեռնությամբ է բարձրացրել էլեկտրաէներգիայի սակագինը: «Հանձնաժողովը դիտմամբ որոշել է, որ Հայաստանին պատկանող ատոմակայանը և Երևանի ՋԷԿ-ը պետք է աշխատեն առանց շահույթի, մյուս կողմից որոշել են, որ Հրազդանի ՋԷԿ-ը, Հրազդանի 5-րդ էներգաբլոկը, որը առանձին կազմակերպություն է, Սևան-Հրազդան կասկադը պետք է շահույթներ ապահովեն: Եվ ներկայացնում են, որ գերշահույթ չեն տալիս և ընդամենը 12-14 տոկոս է»,-նկատեց Ա. Սադոյանն ու նշեց, որ գերշահույթը կազմում է 25-30 տոկոս: Ա. Սադոյանի պնդմամբ` երկու տարին մեկ համակարգչային տեխնիկայի ոլորտում գները երկու անգամ նվազում են. «Ուրեմն էլեկտրաէներգիայի տեխնիկական բաշխման ոլորտում բավական մեծ պրոգրեսս կա, կորուստների կրճատում կա, արդյունքում էլեկտրաէներգիայի գինը դանդաղ բայց պետք է նվազեր»,-ընդգծեց բնախոսը: Ըստ Արշակ Սադոյանի՝ եթե ժամանակավոր ճեղքվածք կար, ապա գինը բարձրացնելուց որոշ ժամանակ հետո, նորից էլեկտրաէներգիայի սակագինը պետք է նվազեր: 
Ասուլիսին ներկա Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ համոզմունք հայտնեց ասելով. «Կապիկություն են անում, երբ ուզում մախինացիա են անում ու մեղքը գցում բնության վրա»: Էներգետիկայի ոլորտը երկրի հիմնասյուներից է, համոզված է սպառողների պաշտպանը: «Հանրային խորհուրդը ոչ հիմանվոր պատճառներ է առաջարկում, և արդարացնում ապօրինությունը»,-եզրափակեց Ա. Պողոսյանը:
Gisher.news-ի այն հարցին թե հնարավո՞ր է նոր թանկացում, Արշակ Սադոյանը պատասխանեց.«Մեր երկրում ամեն ինչ էլ հնարավոր է , մեկ տարում երկու անգամ թանկացրին, երրորդ անգամ ինչի՞ պիտի չթանկացնեն»: