Բավ է պառակտվել
18-02-2015 08:45

ՀՀ ԱԷԿ-ը անհրաժեշտ է նախապատրաստել վերանորոգման համար. նախարար

Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նախօրեին՝ փետրվարի 17-ին, ԱԷԿ-ում ատոմային էլէկտրակայանի գործածման ժամկետի երկարաձգմանը նվիրված խորհրդակցություն է անցկացրել: Ինչպես հայտնել են էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամլո ծառայությունից, նախարարը խոսել է ԱԷԿ-ը վերանորոգման համար նախապատրաստելու մասին: «ԱԷԿ-ը անհրաժեշտ է նախապատրաստել վերանորոգման համար, որը տեղի կունենա 2017 թվականի գարնանը: Ինչպես դուք գիտեք, Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև արդեն ստորագրվել են համապատասխան վարկային պայմանագրեր, և մենք ունենք հստակ պարտավորություններ: Նախապատրաստական աշխատանքները պետք է այնպես կազմակերպվեն, որպեսզի 2017 թվականի գարնանը հնարավոր լինի առանց խոչընդոտի կանգնեցնել ԱԷԿ-ը վերանորոգման համար: Այդ աշխատանքները հիմնականում անցկացնելու է ՓԲԸ «Ռոսատոմ Սերվիս»-ը ձեզ հետ միասին», - նշել է նախարարը: Խորհրդակցության ընթացքում ԱԷԿ-ի ղեկավարություն նկարագրել է առ այսօր անցկացրած նախապատրաստական աշխատանքները և միջոցառումներըմ, ինչպես նաև 2015 թվականին նախատեսվող աշխատանքները: Մանրամասն ներկայացվել էերկրորդ էներգաբլոկի անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով աշխատանքների գործընթացը: