Բավ է պառակտվել
09-08-2016 17:16

Հայկական գինին դուրս է գալիս հնդկական շուկա

Հայաստանը մտադիր է գինի և կոնյակ արտահանել Հնդկաստան: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը` հավելելով, որ հայկական գինու առաջին` փորձնական խմբաքանակն առաջիկայում արդեն կուղարկվի Հնդկաստան:

Հնդկաստանի գործընկերների հետ համագործակցությունը սկսվել է մայիսին և շուտով նախատեսվում է հայկական գինու առաջին փորձնական խմբաքանակը առաքել հնդկական շուկա, ինչը  հայ արտադրողների համար նոր հորիզոններ կբացի», - ասել է Մակարյանը: