18-04-2015 09:32

Հայ գործարարները մի քանի ամիս է՝ ալկոհոլային խմիչք չեն արտահանումը ՌԴ

Ռուսական ռուբլու կուրսի կտրուկ անկման պատճառով ՀՀ-ից արտահանման ծավալների կրճատումն աղետալի վիճակի է հասցրել հատկապես փոքր ու միջին ձեռնարկատերերին: Հատկապես ալկոհոլային խմիչքներ՝ գինի, կոնյակ արտադրողները, որոնց սպառման հիմնական շուկան ՌԴ-ն է, մի քանի ամիս է՝ կանգնեցրել են արտադրությունը և հուսահատ ելքեր են փնտրում կուտակված արտադրանքը սպառելու համար: Ձեռնարկատերերը սպասում են ռուբլու կուրսի բարձրացմանը, հակառակ պարագայում, ինչպես ասել են ստիպված են փակել գործարանները: Այս մասին հայտնում է  «Ժամանակ»-ը: