Բավ է պառակտվել
31-03-2016 15:03

Հայ գործարարը կարող է գրանցվել ԵՏՄ–ի ողջ տարածքում

Հայ գործարարները կկարողանան իրենց ապրանքանշանները գրանցել ԵՏՄ անդամ հանդիսացող ցանկացած երկրում:

Եվրասիական միության տարածքում ապրանքանիշների միասնական գրանցման կանոններ են սահմանում։ Միասնական գրանցման համակարգին վերաբերող նախագիծը, որը նախատեսված է ԵՏՄ միջպետական համաձայնագրի շրջանակում, այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստում: ԵՏՄ յուրաքանչյուր անդամ պետության ազգային արտոնագրային մարմնում գրանցված ապրանքային նշաններն այս որոշմամբ հավասարապես ընդունելի կլինեն միության անդամ մյուս պետությունների տարածքում: Իսկ ապրանքանիշների գրանցման դիմումները գործարարները կկարողանան ներկայացնել ԵՏՄ անդամ հանդիսացող ցանկացած պետության արտոնագրային մարմին և այնտեղ անցնել պահանջված փորձաքննությունը: