14-12-2016 12:47

Վերանորոգումից հետո ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը

Հերթական պլանային վերանորոգումից հետո Հայաստանի ԱԷԿ-ը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Չորեքշաբթի օրն այս մասին հայտնել են Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Սեպտեմբերի 20-ին Հայաստանի ԱԷԿ-ը անջատվել էր էներգացանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բացի նշված աշխատանքներից իրականացվել են նաև ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելուն ուղղված առաջին փուլի ծրագրով պլանավորված միջոցառումներ։ Մասնավորապես կատարվել է էներգաբլոկի համակարգերի, սարքավորումների, կոնստրուկցիաների համալիր ուսումնասիրություն։
Նշենք, որ Հայաստանի ատոմակայանը, որը գտնվում է Մեծամոր քաղաքի մոտ(Երևանից 30 կմ դեպի հարավ)՝ միակն է տարածաշրջանում:
Ատոմակայանի առաջին էնորգաբլոկը գործի է դրվել 1976 թվականին, բայց 1988 թ դեկտեմբերին Սպիտակի երկրաշարժից հետո, որը 25 հազար մարդու կյանք խլեց, Ատոմակայանի աշխատանքը կանգնեցվեց: Երկրորդ անգամ այն գործի է դրվել 1995 թվականին՝ երկրում առկա էներգետիկ խիստ ճգնաճամի ժամանակ:
Փորձագետների պնդմամբ ատոմակայանը կարող էր գործել մինչև 2016 թվականը:
2014 մարտին Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց երկարաձգել ատոմակայանի երկրորդ էներգոբլոկի շահագործումը, քանի որ ընթանում էր նոր միջուկային էներգոբլոկի շինարարական աշխատանքները:
«Ռոսատոմ»-ը և հայ փորձագետները պայմանավորվածության էին եկել, որ տասը տարով՝ մինչև 2026թ. երկարաձգեն ԱԷԿ-ի շահագործումը
Նախատեսվում է, որ այդ աշխատանքները սկսվելու են 2017թվականի գարնանը և միջինում կտևեն կես տարի:
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են համաձայնագիր, որի շրջանակում Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 270 մլն դոլար վարկ և ևս 30 մլն դոլար դրամաշնորհ՝ այդ աշխատանքներն իրականացնելու համար։