Բավ է պառակտվել
11-04-2017 12:09

Մինչ տարեվերջ Հայաստանը կավարտի երկրաբանական ֆոնդի թվայնացումը

Հանրապետական երկրաբանական ֆոնդի տեղեկությունները մինչ տարեվերջ օնլայն ֆորմատով հասանելի կլինեն հասարակությանը՝ մասնավորապես բոլոր պոտենցյալ ներդրողներին, այս մասին հայտնում են ՀՀ Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարությունից:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվային մեթոդաբանության և անալիզի բաժնի ղեկավար Շուշանիկ Քերոբյանի խոսքերով հանքա-քարային արդյունաբերության վերաբերյալ տեղեկությունների հասանելության ապահովման միջոցառումների շրջանակներում Ֆոնդի թվայնացումը թույլ կտա հասարակությանը հասցնել օգտակար հանածոների հանքավայրերի և դրանց հանքայնացման վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում նաև ներդրումների գրավմանը աջակցելու նպատակով:
Քերոբյանը հայտնել է, որ արդեն թվայնացվել է երկրաբանական տեղեկությունների մոտ 65%-ը « Դրա 60%-ը տեղադրված է այդ նպատակով ստեղծված gro-fund.am կայքում: Մնացած երկրաբանական տեղեկությունների հրապարակումը ընթացքի մեջ է»,-ասել է նա:
Առաջին եռամսյակում թվայնացվել են 42 հանքավայրերի անձնագրեր, որոնցից 8-ը վերաբերվում են օգտակար հանածոների վերագնահատված հանքավայրերին:
Թվայնացման աշխատանքները մեկնարկել են 2016թ. երկրորդ կեսից և իրականացվում են ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ: