Բավ է պառակտվել
11-03-2017 14:54

ՀՀ-ն առաջատար դեր է խաղում Իրանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրային հարաբերությունների հաստատման հարցում

Հայաստանը առաջատար դեր է կատարում՝ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրային հարաբերություններ հաստատելու հարցում, այսօր, մարտի 11-ին, այս մասին Երևանում անցնող «Վալդայ» Միջազգային բանավեճային ակումբի. «Փոփոխությունների ժամանակը. աշխարհը գլոբալ անկանխատեսելիության դարաշրջանում» անվանումը կրող արտագնա նիստին ասել է ՀՀ փոխվարչապետ, տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
« Դա մեզ համար կարևոր է, մանավանդ, որ մենք ԵԱՏՄ միակ պետությունն ենք, որն Իրանի հետ ցամաքային սահման ունի: Մեր հարաբերությունների փորձը շատ ավելի մեծ և ինտենսիվ է: Մենք գիտենք իրանական շուկայի առանձնահատկությունները, բիզնեսի վարման մոդելները, և այդ ուղղությամբ ակտիվ, առաջատար դեր ենք զբաղեցնում: Դա Հայաստանի առևտրային առավելություններից մեկն է»,- ասել է Գաբրիելյանը:
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին բազմիցս նշել է, որ Իրանը միտված է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ)հետ մերձենալուն, և միացյալ ազատ առևտրին: