28-03-2017 16:32

Հայաստանը ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման ծրագիր կմշակի

Հայաստանում ռադիոակտիվ թափոնների և միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ծրագիր կմշակվի, այս մասին հայտնում են Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից:
Այդ նպատակով, նախարար Աշոտ Մանուկյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկվել են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ էներգետիկայի նախարարությունից, ԱԳՆ-ից, Բնապահպանության նախարարությունից, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից, ԱԻՆ-ից, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայությունից, Հայկական ատոմային էլեկտրակայանից, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեից և այլ կառույցներից։
«Աշխատանքներն արդեն մեկնարկել են: Աշխատանքային խումբը պետք է մշակի ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությունը և ներկայացնի մինչև այս տարվա մայիսի 20-ը», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։