Բավ է պառակտվել
08-02-2016 14:24

ՀՀ-ն կմիանա ֆինանսական տեղեկատվության փոխանակման մասին ԵՏՄ-ի համաձայնագրին

Հայաստանը կմիանա ֆինանսական ոլորտում տեղեկատվության, այդ թվում՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին Եվրասիական տնտեսական միության համաձայնագրին՝ կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով: 
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովին ՌԴ կառավարության անունից ստորագրել այդ համաձայնագրին Հայաստանի միանալու մասին արձանագրությունը։ 
Կառավարության համապատասխան հրամանը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: 
Եվրասիական տնտեսական միության մյուս մասնակիցներն այդ համաձայնագիրը կնքել են 2014 թվականի դեկտեմբերի 23-ին։