Բավ է պառակտվել
16-04-2016 08:57

Հայաստանը պաշտոնապես ստացավ ՇՀԿ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ

Հայաստանը ապրիլի 16-ին ձևակերպեց Շանհայի համագործակցության կազմակերպության(ՇՀԿ) երկխոսության գծով գործընկեր-պետության կարգավիճակը: ՇՀԿ շտաբ բնակարանում հռչակագիրը ստորագրել են կազմակերպության գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«ՀՀ-ին ՇՀԿ-ի երկխոսության գծով գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու մասին հռչակագրի ստորագրումը իրավական հիմք է հարթում Հայաստանի ու ՇՀԿ-ի փոխգործակցությունը որակապես նոր հիմքերի վրա դնելու համար: ՇՀԿ-ն իրականում ապացուցում է հավաքական ջանքերի արդյունավետությունը ժամանակակից մարտահրավերների ու սպառնալիքներին դիմակայելու, տնտեսական, գործնական ու հումանիտար համագործակցության հորիզոնները ընդլայնելու գործում, -ասել է Նալբանդյանը,- Երկրների ու զանազան կառույցների միջեւ փոխգործակցությունը ունակ են կարեւոր ավանդ ունենալ առանց բաժանարար գծերի ընդհանուր տարածքի ձեւավորման գործում, ինչը կնպաստի պետությունների ներդաշնակ, փոխլրացնոց ու փոխշահավետ համագործակցության ամար պայմանների ստեղծմանը»:

«ՇՀԿ երկխոսության գծով գործընկերոջ կարգավիճակի շնորհիվ Հայաստանը կկարողանա ակտիվ կցվել կազմակերպության բազմակողմանի գործունեությանը՝ փոխգործակցության գործող մեխանիզմներին մասնակցելու միջոցով»,- իր ելույթում նկատել է ՇՀԿ գլխավոր քարտուղարը:

ՇՀԿ գլխավոր քարտուղարը նաեւ նշել է, որ Հայաստանին երկխոսության գործընկերոջ կարգավիճակի տրամադրման հռչակագրի ստորագրումով ավարտվել է ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի Ուֆայի գագաթնաժողովում կայացրած որոշման իրականացումը, որը ենթադրում էր երկխոսության գծով գործընկերների կարգավիճակի տրամադրում Կամբոջային, Նեպալին, Ադրբեջանին ու Հայաստանին:

ՇՀԿ-ի մեջ ընդգրված են Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը ու Ուզբեկստանը: Դիտորդների կարգավիճակ ունեն Բելառուսը, Մոնղոլիան, Հնդկաստանը, Իրանը, Պակիստանը ու Աֆղանստանը: 2015-ի հուլիսին ՇՀԿ-ում մեկնարկել է Հնդկաստանի ու Պակիստանի անդամակցության գործընթացը: