Բավ է պառակտվել
25-07-2017 13:38

ՀՀ-ն անցում է կատարում կոմպոզիտային թղթադրամների

Հայաստանում կներդրվեն կոմպոզիտային թղթադրամներ: Նման որոշում է կայացրել Հանրապետության Կենտրոնական բանկի խորհուրդը, որի հերթական նիստը կայացել է ԿԲ-ի ՝Դիլիջանում տեղակայված կրթա-հետազոտական կենտրոնում:
«Խրհուրդը որոշել է շրջանառության մեջ դնել նոր, կոմպոզիտային թղթադրամներ, որոնց տպագրության համար մրցութ կհայտարարվի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նիստին, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, նշվել է, որ «կոմպոզիտային թղթադրամները շատ ավելի երկարակյաց են և ունեն ավելի լավ պաշտպանություն»:
Հայաստանում նոր որակի թղթադրամների ներդրման հնարավորության մասին հայտարարել էր ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը: Նա տեղկացրել է, որ ԿԲ-ում քննարկվում է պլաստիկե կամ հիբրիդային թղթադրամներ ներդնելու հարցը: Նոր տիպի թղթադրամներն ունեն պաշտպանության մի քանի մակարդակ և ավելի երկարակյաց են, քանի որ ավելի դանդաղ են մաշվում:
Աբրահամյանի խոսքերով,« երբ որոշումը կայացվի, ներկայիս թղթադրամների փոխարինումը նոր պլաստիկե (հիբրիդային) թղթադրամներով կկատարվի աստիճանաբար՝ հին թղթադրամների մաշվելուն և շրջանառությունից դուրս բերվելուն զուգահեռ: