Բավ է պառակտվել
18-01-2016 12:41

«Տնտեսական ազատության ինդեքս-2016»-ում Հայաստանն առաջ է անցել Ադրբեջանից

«Տնտեսական ազատության ինդեքս-2016» զեկույցում Ադրբեջանը 178 երկրների շարքում 75 միավորով զբաղեցնում է 93-րդ տեղը, նախորդ տարվա համեմատ վատթարացնելով իր դիրքերը 8 հորիզանականով: Զեկույցը կազմվել է«The Heritage Foundation» ամերիկյան հետազոտությունների հիմնադրամի կողմից: Հայաստանն ընդհակառակը, բարելավել է իր դիրքերը զբաղեցնելով 49-րդ տեղը 85 միավորներով: Անցյալ տարի երկիրը 52-րդ տեղում էր: Հարևան Վրաստանը 88.6 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը, Թուրքիան` 55-րդ տեղը (88.4 միավոր), Իրանը -169-րդ տեղում է (54,6 միավոր): Ի թիվս ԱՊՀ այլ երկրների, Ռուսաստանը զբաղեցնում է` 111-րդ, Բելառուսը` 77-րդ, Ղազախստանը` 85, Ղրղզստանը` 96-րդ, Մոլդովան` 102-րդ, Տաջիկստանը` 136-րդ, Ուզբեկստանը` 142-րդ, Ուկրաինան` 46-րդ հորիզոնականները: Այս տարի ինդեքսի առաջատարներն են Հոնգ Կոնգը, Լիխտենշտեյնը, Մակաո, Սինգապուրը, Շվեյցարիան: Նշենք, որ «The Heritage Foundation»-ի փորձագետները տնտեսական ազատությունը սահմանել են նկատի ունենալով « ապրանքների և ծառայությունների արտադրության, բաշխման և սպառման գորխընթացում կառավարության կողմից միջամտության բացակայության կամ խոչընդոտման գործակիցը»: Հիմնադրամի կողմից տնտեսական ազատության վերլուծությունն անց է կացվում 1995 թ.-ից: