Բավ է պառակտվել
10-11-2014 19:11

ՀՀ-ն տրամադրված է ավարտին հասցնելու ՄՄ-ին անդամակցելու գործընթացը. նախագահ

Հայաստանը տրամադրված է ավարտին հասցնելու Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանփաստաթղթերի փաթեթի վավերացման ազգային գործընթացը: Այդ մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: հանրապետության ղեկավարի խոսքով, հսկայական աշխատանք է կատարվել ճանապարհային քարտեզի կետերն իրականացնելու, այսինքն` գործնականում բավականաչափ լավ աշխատանք է տարվել, և այս անգամ ևս Հայաստանը հանդես եկավ որպես պատասխանատու գործընկեր և իր պարտավորությունները այդ ժամանակահատվածի համար կատարեց: «Մենք արդեն կառավարությունից ստացել ենք փաստաթղթերի փաթեթը, և այդ փաթեթն ուղարկել ենք Սահմանադրական դատարան, նշանակել ենք ներկայացուցիչ, Սահմանադրական դատարանը նոյեմբերի 4-ին վարույթ է ընդունել այդ գործը և հայտարարել է, որ նոյեմբերի 14-ին կսկսի գործի լսումը: Այդ գործընթացներով մինչև ամսի 17-ը կամ նոյեմբերի 17-ին կունենանք ՍԴ-ի որոշումը: Այնուհետև փաթեթը կուղարկենք Ազգային ժողով, այդ փաթեթը կքննարկվի հանձնաժողովներում, այնուհետև, կարծում եմ, դեկտեմբերի սկզբին կմտնի նիստի օրակարգ»,- նշել է Սարգսյանը:
«Միայն խնդրում եմ ինձ չմեղադրեք Սահմանադրական դատարանի կամ Ազգային ժողովի վրա ճնշում գործադրելու մեջ, ես ուղղակի ասում եմ այն գործընթացները, որոնք հնարավոր կլինեն: Անշուշտ, մենք ակնկալում ենք նաև մեր գործընկեր երկրների խորհրդարանների կողմից փաստաթղթի վավերացումը, այն հաշվարկով, որպեսզի մենք հունվարի 1-ից լիարժեքորեն սկսենք մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը»,- ասել է նա: