Բավ է պառակտվել
01-02-2016 12:03

Ազատ տնտեսությունների վարկանշային ցանկում Հայաստանը 54-րդ հորիզոնականում

Հայաստանը հայտնվել է տնտեսական ազատության վերաբերյալ վարկանշային ցանկի 54-րդ հորիզոնականում։ Տնտեսական ազատության ինդեքսը հաշվարկում են ամերիկյան Heritage Foundation հետազոտական ինստիտուտն ու The Wall Street Journal պարբերականը։ Ինդեքսը հրապարակվել է Heritage Foundation-ի կայքում։ Ցանկում ընդգրկված է 178 երկիր։ Հայաստանը, հավաքելով 67.0 միավոր, հայտնվել է երկրների խմբում, որոնց տնտեսությունը համարվում է «չափավոր ազատ»։ Անցած տարի Հայաստանը հավաքել է 67,1 միավոր՝ զբաղեցնելով 52-րդ տեղը։ Վրաստանը հայտնվել է 23-րդ տեղում՝ 72.6 միավորով, Ադրբեջանը՝ 91-րդ տեղում՝ 60.2 միավորով։ Թուրքիան ցանկում հայտնվել է 79-րդ տեղում, Իրանը՝ 171-րդ տեղում, իսկ Ռուսաստանը զիջել է դիրքերը 10 կետով՝ հասնելով 153-րդ հորիզոնականին։ Ամենաազատ տնտեսություններով երկրներ են ճանաչվել, ինչպես և մեկ տարի առաջ, Հոնկոնգը, Սինգապուրը և Նոր Զելանդիան, իսկ ոչ ազատ՝ Վենեսուելան, Կուբան և ԿԺԴՀ-ն։ ԱՄՆ-ն ցանկում զբաղեցրել է 11-րդ տեղը, իսկ Չինաստանը՝ 144-րդ: Վարկանշային ցանկը կազմողները հաշվի են առնում տնտեսական ազատության մակարդակը, որը նրանք գնահատում են տասը չափորոշիչի հիման վրա: Դրանցից են սեփականության իրավունքների երաշխիքը, կոռուպցիայից ազատությունը, պետական ծախսերի արդյունավետությունն ու թափանցիկությունը, առևտրի ազատությունը և աշխատաշուկայի ճկունություն: