Բավ է պառակտվել
06-05-2016 16:50

Հայաստանը կարող է Ռուսաստանի և Իրանի միջև առևտրի տարանցիկ կետ դառնալ

Հայաստանը կարող է Իրանի և տարածաշրջանի այլ երկրների հետ Ռուսաստանի առևտրի համար հանգույց և տարանցիկ կետ դառնալ, կարծում է Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն։
«Հայաստանի շուկան բավականին փոքր է: Այն կարող է հանգույց և տարանցիկ կետ դառնալ Իրանի, Վրաստանի և տարածաշրջանի այլ երկրների հետ առևտրի համար: Ամենակարևորն, իհարկե, Իրանն է»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքը տարանցման համար օգտագործելու հետաքրքրությունը մեծ է, բայց տրանսպորտային լոգիստիկայի կազմակերպման դժվարությունների հետ կապված խնդիր կա:
«Պետք է կառուցել դեպի Իրան երկաթուղային ճանապարհը և ավարտել դեպի Ռուսաստանի երկաթուղային ճանապարհի աբխազական հատվածը: Կան մի շարք քաղաքական հարցեր, որոնց լուծմանն է սպասում բիզնեսը»,- ասել է Բաբկոն: