Բավ է պառակտվել
25-01-2018 11:13

Перевести Հայաստանն ու Շվեյցարիան պատրաստվում են խորացնել համագործակցությունը

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն ու Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսետը համաձայնության են եկել՝ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ:

Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, Կարապետյանի և Բերսետի հանդիպումը կայացել է Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ սերտացնելու համագործակցությունը շվեյցարական կոնկրետ ընկերությունների և Հայաստանի համապատասխան կառույցների միջև:

Կողմերը քննարկել են նաև տնտեսության տարբեր ոլորտներում բիզնես ծրագրերի իրականացման հնարավորությունը:

Կարապետյանն ու Բերսետը անդրադարձել են երկկողմ համագործակցության հարցերին՝ գոհունակություն հայտնելով քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակից, և կարևորելով երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումն ու խորացումը: