Բավ է պառակտվել
02-06-2016 13:13

Հայաստանն ու Շվեյցարիան կհեշտացնեն վիզային ռեժիմը

Հայաստանն ու Շվեյցարիան երկկողմանի կհեշտացնեն երկրների միջեւ գործող վիզային ռեժիմը: Համապատասխան համաձայնագրի նախագիծը հաստատվել է Կառավարության հունիսի 2-ի նիստի ժամանակ:

Վիզաներ տրամադրելու կարգը կհեշտացվի Հայաստանի այն քաղաքացիների համար, որոնք Շվեյցարիայում են գտնվում աշխատելու կամ բուժվելու նպատակով, կենսաթոշակայինների ու 12 տարեկաններից փոքրերի, նաեւ ուսանողների, լրագրողների, մարզիկների ու քաղաքացիների մի շարք այլ խմբերի համար:

Վիզայի համար նախատեսված է 35 եվրոյի չափով տուրք: Դրանից ազատվելու են քաղաքացիների նշված խմբերը, Շվեյցարիայում գրանցված հայկական կազմակերպությունների ներկյացուցիչներն ու մի շարք այլ խմբեր:

Վիզաների տրամադրման ստանդարտ ժամկետը 10 օրացույցային օր է՝ փաստաթղթերը ստանալու օրվանից սկսված: Այն կարող է երկարացվել մինչեւ 30 օր, իսկ արտակարգ դեպքերում՝ կրճատվել մինչեւ 2 օր կամ ավելի քիչ:

Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի երկու երկրներում հաստատման ընթացակարգն անցնելուց հետո: