Բավ է պառակտվել
07-04-2016 18:59

Հայաստանը պայմանավորվել է Ռուսաստանի հետ գազի գնի նվազման շուրջ

Հայաստանը Ռուսաստանից գազ կստանա 150 դոլարով՝ հազար խմ-ի դիմաց (ներկայումս այն 165 դոլար էր): Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, լրագրողներին հայտնել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը՝ Ռուսաստանի եւ Հայաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումից հետո: Սահմանին գազը կարժենա 150 դոլար: Սպառողների համար վերջնական սակագինը ավելի ուշ կմշակվի: Դրա համար անհրաժեշտ է համապատասխան հաշվարկներ անել, նշել է Յոլյանը: