Բավ է պառակտվել
01-12-2016 14:35

Մինչեւ 2017-ի տարեվերջ Հայաստանը ՌԴ-ից գազ կգնի 1000 խմ-ի դիմաց 150 դոլարով

Հայաստանը Ռուսաստանից գազ կգնի 1000 խորանարդ մետրի դիմաց 150 դոլարով: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված միջպետական արձանագրության համապատասխան փոփոխությունների նախագիծը այսօր՝ դեկտեմբերի 1-ին, հավանության է արժանացել կառավարության նիստում:

Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերին Ռուսաստանը Հայաստանի հետ համաձայնագիր է կնքել 1000 խմ-ի դիմաց 189 դոլար գնով գազի մատակարարումների մասին: 2015-ին գինը նվազեց մինչեւ 165 դոլար՝ հայկական դրամի արժեզրկումից «Գազպրոմ Հայաստան» ընկերության վնասները փոխհատուցելու համար: